Երևան`   +1 °C
Այսօր`   Ուրբաթ, 14 դեկտեմբերի, 2018 թ.

Արցախում հանդիպել են «Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումար» կազմակերպության համակարգողին

148
Չորեքշաբթի, 08 օգոստոսի, 2018 թ., 20:20
Արցախում հանդիպել են «Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումար» կազմակերպության համակարգողին

Օգոստոսի 8-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է «Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումար» հասարակական կազմակերպության համակարգող Մարիամ Ավագյանին։

Այս մասին հայտնում է Արցախի ԱԳՆ-ը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանից հայ փախստականների հարցն ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորման համատեքստում։

Մասիս Մայիլյանն ընդգծել է, որ Ադրբեջանը, լինելով ջարդերի, էթնիկ զտումների կազմակերպիչ, ինչպես նաև Արցախի դեմ ռազմական ագրեսիայի նախաձեռնող, ամբողջական պատասխանատվություն է կրում ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի փախստականների առջև, ովքեր դարձել են պաշտոնական Բաքվի՝ ադրբեջանա-արցախյան հակամարտությունը բռնի ուժով լուծելու քաղաքականության զոհերը։

Հանդիպմանը մասնակցել է նաև ԼՂՀ փախստականների հասարակական կազմակերպության ղեկավար Սարասար Սարյանը։