Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 հոկտեմբերի, 2018 թ.

Հովիկ Աբրահամյանի եղբայրը ձերբակալվել է

247
Չորեքշաբթի, 08 օգոստոսի, 2018 թ., 16:55
Հովիկ Աբրահամյանի եղբայրը ձերբակալվել է

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ իրավապահներն այսօր ձերբակալել են Հովիկ Աբրահամյանի եղբորը՝ Ջոնիկ Աբրահամյանին, ապօրինի զենք ձեռք բերելու և պահելու համար։

Նույն տեղեկությունների համաձայն՝ իրավապահները Ջոնիկ Աբրահամյանի տնից մեծ քանակությամբ զենք են հայտնաբերել, սակայն դրանց հիմնական մասն օրինական է եղել։

Մանրամասներն՝ սկզբնաղբյուրում:

MAMUL.am-ն այսօր հայտնել էր, որ ԱԱԾ-ն այցելել է Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող գործարան, իսկ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԱԾ-ն եղել է Հովիկ Աբրահամյանի տանը: