Երևան`   +12 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 հոկտեմբերի, 2018 թ.

Պավլիկ Մանուկյանը կմնա անազատության մեջ

144
Չորեքշաբթի, 08 օգոստոսի, 2018 թ., 16:35
Պավլիկ Մանուկյանը կմնա անազատության մեջ

Երևանի Վերաքննիչ դատարանի Շենգավիթի նստավայրում ընթացող «Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստին դատավոր Պետրոս Մակյանը հայտարարեց, որ Պավլիկ Մանուկյանը կմնա անազատության մեջ՝ այդպիսով մերժելով պաշտպանական կողմի միջնորդությունը:

Նշենք, որ մեղադրող կողմն առարկել էր խափանման միջոցը փոխելու պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությանը:

Դատական նիստը հետաձգվեց, քանի որ տուժողները չէին ներկայացել դատարան: