Երևան`   +19 °C
Այսօր`   Ուրբաթ, 17 օգոստոսի, 2018 թ.

Երևանում վրաերթի են ենթարկվել ՀՀ վարչապետի աշխատակազմի աշխատակիցները

740
Չորեքշաբթի, 08 օգոստոսի, 2018 թ., 15:55
Երևանում վրաերթի են ենթարկվել ՀՀ վարչապետի աշխատակազմի աշխատակիցները

Երեկ՝ օգոստոսի 7-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 46-ամյա Արամ Վարագյանը Արամի և Սարյան փողոցների խաչմերուկում իր վարած Opel մակնիշի 34 FF 476 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Երևանի բնակիչներ, 69-ամյա Սեդա Գևորգյանին և 41-ամյա Արման Բարխուդարյանին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխվել Նաիրի բժշկական կենտրոն: Փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածներից Ս. Գևորգյանն աշխատում է ՀՀ վարչապետի աշխատակազմի մասնագետ, իսկ Ա. Բարխուդարյանը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի գլխավոր մասնագետ: