Երևան`   +24 °C
Այսօր`   Շաբաթ, 18 օգոստոսի, 2018 թ.

«Հանցագործը դեռ էն գլխից վախ ուներ...». Կարեն Հովհաննիսյան

178
Չորեքշաբթի, 08 օգոստոսի, 2018 թ., 16:05
«Հանցագործը դեռ էն գլխից վախ ուներ...». Կարեն Հովհաննիսյան

Ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Մի առիթով պատմել եմ, հիմա էլ պատմեմ:
ՀՀ ոչ բարով խերով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մարտունի էր գնացել, կարծեմ քաղաքի տոնի կապակցությամբ:
Մինչ նա կժամաներ, դիպուկահարները հարմարավետ տեղավրովեցին Մարտունու քաղաքապետարանի և մշակույթի տան տանիքներում, գիշերը անվտանգության աշխատակիցների ներկայությամբ թխվել էր այն հացը, որով պետք է դիմավորեին նրան, իսկ ժամանումից կես ժամ առաջ ողջ տարածքը խլացվեց բջջային և ինտերնետ կապի համար : Նրա ժամանումից հետո, երբ մոտենում էր գյուղմթերքով ծանրաբեռնված սեղաններին, որոնք նախատեսված էին հյուրասիրության համար, անվտանգության աշխատակիցները սեփական բաժակներն էին հանում ու կոնյակի փակ շիշը ինքները բացում լցնում բաժակը, որից կարելի է ասել Ռոբը չէր խմում: Ճիշտն ասած այդպիսի արտակարգ անվտանգության ապահովում միայն ֆիլմերում էի տեսել... Իսկ Ռոբին մոտենալ և նրան բարևել , կամ նամակ փոխանցել ուներ 0 հնարավորություն...
Հանցագործը դեռ էն գլխից վախ ուներ...