Երևան`   +16 °C
Այսօր`   Կիրակի, 21 հոկտեմբերի, 2018 թ.

Սարհատ Պետրոսյանը կնշանակվի Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար

238
Չորեքշաբթի, 08 օգոստոսի, 2018 թ., 14:55
Սարհատ Պետրոսյանը կնշանակվի Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար

Սարհատ Պետրոսյանին Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահ նշանակելու վերաբերյալ որոշման նախագիծն ընդգրկված է գործադիրի վաղվա նիստի օրակարգում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հան­րապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հան­րապետության կառավարությունը որոշում է՝ Սարհատ Պետրոսյանին նշանակել անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար»,- նշված է նախագծում:

Հիշեցնենք՝ այս պաշտոնում նա փոխարինում է Մարտին Սարգսյանին: