Երևան`   +19 °C
Այսօր`   Ուրբաթ, 17 օգոստոսի, 2018 թ.

Հայ օպերային երգիչ Հայկ Տիգրանյանը մասնակցել է Գերմանիայի «Ռեզիդենշպիլե Դարմշտադ» միջազգային փառատոնին

111
Չորեքշաբթի, 08 օգոստոսի, 2018 թ., 17:05
Հայ օպերային երգիչ Հայկ Տիգրանյանը մասնակցել է Գերմանիայի «Ռեզիդենշպիլե Դարմշտադ» միջազգային փառատոնին

Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենակատար Հայկ Տիգրանյանը, ով արդեն տարիներ շարունակ միջազգային տարբեր բեմերում բարձր է պահում Հայաստանի պատիվը, օրեր առաջ՝ օգոստոսի 5-ին, ելույթ է ունեցել Գերմանիայի «Ռեզիդենշպիլե Դարմշտադ» միջազգային հեղինակավոր փառատոնի շրջանակներում կազմակերպված՝ «Իտալական օպերային երեկո» մեծ համերգին։ Հայ օպերային երգիչը հրավիրվել էր կատարելու Ջ․ Վերդիի «Նաբուկկո» օպերայից Զաքքարիայի արիաները՝ Դարմշտադի սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի ուղեկցությամբ։ Համերգը ղեկավարում էր գերմանացի հայտնի դիրիժոր Վոլֆգանգ Զեելիգերիը։ Համերգի երկրորդ բաժնում Հայկը կատարել է Ջ․ Ռոսսինիի «Սևիլյան Սափրիչ» և «Մովսեսը Եգիպտոսում» օպերաներից հատվածներ։

Հայ օպերային երգիչ Հայկ Տիգրանյանը մասնակցել է Գերմանիայի «Ռեզիդենշպիլե Դարմշտադ» միջազգային փառատոնին
Հայ օպերային երգիչ Հայկ Տիգրանյանը մասնակցել է Գերմանիայի «Ռեզիդենշպիլե Դարմշտադ» միջազգային փառատոնին
Հայ օպերային երգիչ Հայկ Տիգրանյանը մասնակցել է Գերմանիայի «Ռեզիդենշպիլե Դարմշտադ» միջազգային փառատոնին
Հայ օպերային երգիչ Հայկ Տիգրանյանը մասնակցել է Գերմանիայի «Ռեզիդենշպիլե Դարմշտադ» միջազգային փառատոնին

Երգչի ելույթին անդրադարել են Գերմանական հայտնի պարբերականներ՝ նշելով. «Հայկ Տիգրանյանի փայլուն ելույթը ոգեշնչեց հանդիսատեսին և նա իր բասս ձայնով պայթեցրեց դահլիճը «Սևիլյան Սափրիչ» օպերայից Բազիլիոյի արիայով....»: Պարբերականի տեղադրել է լուսանկար՝ մակագրելով. «Հայաստանի հզոր ձայնը Գերմանիայում է․․․»:

Հայ օպերային երգիչ Հայկ Տիգրանյանը մասնակցել է Գերմանիայի «Ռեզիդենշպիլե Դարմշտադ» միջազգային փառատոնին
Հայ օպերային երգիչ Հայկ Տիգրանյանը մասնակցել է Գերմանիայի «Ռեզիդենշպիլե Դարմշտադ» միջազգային փառատոնին

Հայկ Տիգրանյանը Հայաստանի Հանրապետության և արտերկրի հայտնի համերգասրահներում մեծ հաջողությամբ ունեցել է բազմաթիվ համերգներ և մասնակցել բազմաթիվ երաժշտական նախագծերի ու փառատոնների: Համերգային ծրագրերով հանդես է եկել Գերմանիայում, Էստոնիայում, Ավստրիայում, Լիբանանում, Իտալիայում, Ֆրանսիայում, Լատվիայում, Արգենտինայում, Ուրուգվայում, Բրազիլիայում, Հյուսիսային Կորեայում, Ռուսաստանում: Համագործացել է մի շարք հեղինակավոր նվագախմբերի հետ: Արժանացել է պարգևների և պատվոգրերի: Մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր է: