Երևան`   +12 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 հոկտեմբերի, 2018 թ.

Պոգբան ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա»

138
Չորեքշաբթի, 08 օգոստոսի, 2018 թ., 13:20
Պոգբան ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա»

«Մանչեսթր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Փոլ Պոգբան ցանկանում է տեղափոխվել կատալոնական «Բարսելոնա»։ Այս մասին նա հայտնել է թիմակիցներին։ 25-ամյա ֆրանսիացին այդ մասին տեղեկացրել է նաև ակումբի տնօրեն Էդ Վուդվորդին։ Ակումբը, սակայն, չի ցանկանում վաճառել Պոգբային, քանի որ չի կարողանա նրան փոխարինող գտնել։ Պոգբան, իր հերթին, արդեն համաձայնության է եկել «Բարսելոնա»-ի հետ։