Երևան`   +16 °C
Այսօր`   Կիրակի, 21 հոկտեմբերի, 2018 թ.

«Սասնա ծռեր»-ի անդամ Գագիկ Եղիազարյանն ազատ արձակվեց

148
Չորեքշաբթի, 08 օգոստոսի, 2018 թ., 13:00
«Սասնա ծռեր»-ի անդամ Գագիկ Եղիազարյանն ազատ արձակվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Մեսրոպ Մակյանի գլխավորությամբ, քիչ առաջ որոշում կայացվեց ազատ արձակել «Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանին։

Հիշեցնենք, որ Գագիկ Եղիազարյանի խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ անձնական երաշխավորությամբ հանդես էին եկել ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը, Շաքե Իսայանն ու Հակոբ Նազարյանը։

Հիշեցնենք՝ Գագիկ Եղիազարյանը շուրջ երկու տարի է՝ ինչ գտնվում էր անազատության մեջ: