Երևան`   +2 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2018 թ.

Տիգրանակերտում պեղումների ընթացքում գտել են կարասային թաղումներ

184
Չորեքշաբթի, 08 օգոստոսի, 2018 թ., 19:10
Տիգրանակերտում պեղումների ընթացքում գտել են կարասային թաղումներ

Արցախի հնագիտական արշավախումբը Տիգրանակերտում պեղումներ իրականացնելու ընթացքում հյուսիսային պատի մոտ հայտնաբերել է անտիկ ժամանակաշրջանից կարասային թաղումներ (հին ժամանակներում հանգուցյալներին հուղարկավորում էին նաև կարասներում): Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմինե Հայրապետյանը: «Կարասների չափսերից երևում է, որ մեկը մանկան համար էր. այդ կարասի վրա պատկերված են որսի և այլ պատկերներ: Գտնված կարասները դեռ պետք է վերակագնվեն, որը բավական մեծ գործ է: Հստակ տեղեկություններ և վկայություններ այս պահի դրությամբ մասնագետները դժվարանում են ասել. նյութը դեռևս խորն ուսումնասիրման կարիք ունի, սակայն կարող ենք ասել, որ այն մ.թ.ա 1-ին և մ.թ. 1 դարերին է վերաբերում: Ի դեպ, երկրագիտական թանգարանում ցուցադրության դրված կա նմանատիպ կարաս»,- տեղեկացրել է Ա. Հայրապետյանը: