Երևան`   +12 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2018 թ.

Թաիրով գյուղում մեքենան բախվել է բենզալցակայանին. վառելիքի արտահոսքի հետևանքով հրդեհ է բռնկվել. մանրամասներ

118
Չորեքշաբթի, 08 օգոստոսի, 2018 թ., 09:50
Թաիրով գյուղում մեքենան բախվել է բենզալցակայանին. վառելիքի արտահոսքի հետևանքով հրդեհ է բռնկվել. մանրամասներ

Արդեն հայտնել էինք, որ օգոստոսի 8-ին, ժամը 00:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Թաիրով գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է բենզալցակայանին և բռնկվել:

Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ կայքը։

Հրդեհի բարդության «թիվ 3» կանչով դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, տասնմեկ մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը:

Պարզվել է, որ անհայտ մակնիշի ավտոմեքենան բախվել է Մայրաքաղաքային փողոցի թիվ 90 հասցեում գտնվող բենզալցակայանի լիցքավորման աշտարակին: Բախման հետևանքով աշտարակից տեղի է ունեցել վառելիքի (բենզին) արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ. տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:20-ին, մարվել՝ 02:04-ին: Այրվել է բենզալցակայանը մասնակի՝ 50 քմ և 4 սառնարան:

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ բաքերից վառելիքի տեղափոխումը բենզատարներ: Դեպքի վայրում են գտնվել ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը և ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը: