Երևան`   +2 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2018 թ.

Լիբանանի նախագահը երկրորդ անգամ Հայաստան կայցելի

171
Չորեքշաբթի, 08 օգոստոսի, 2018 թ., 02:30
Լիբանանի նախագահը երկրորդ անգամ Հայաստան կայցելի

Լիբանանի նախագահ Միշել Աունը հոկտեմբերին կայցելի Հայաստան։ Այդ մասին հաղորդում է Al-Masdar News-ը՝ վկայակոչելով Լիբանանի նախագահի մամուլի ծառայությունը: Աունը հանդիպումներ կունենա Հայաստանի գործընկերների հետ և կմասնակցի Երևանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին։ Սա կլինի Աունի երկրորդ այցը Հայաստան 2016 թվականին նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո։