Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 16 օգոստոսի, 2018 թ.

Մոսկվայի ակումբներից մեկում ծեծել են «Տաքսի» ֆիլմաշարից հայտնի Սամի Նասերիին

997
Երեքշաբթի, 07 օգոստոսի, 2018 թ., 23:25
Մոսկվայի ակումբներից մեկում ծեծել են «Տաքսի» ֆիլմաշարից հայտնի Սամի Նասերիին

Մոսկվայի ակումբներից մեկում ծեծել են «Տաքսի» ֆիլմաշարից հայտնի դերասան Սամի Նասերիին: Ծեծողներից մեկը պատմել է, որ դերասանն ակումբ է եկել իր ընկերների հետ՝ մոտ 10 մարդ: Նրանք իրենց ոչ ադեկվատ են պահել, աղմկել են, գոռացել, չեն ուզեցել վճարել ու ձեռք են բարձրացրել անձնակազմի անդամների վրա:

«Ես մոտեցա, որ կարգի հրավիրեմ նրան, սակայն նա ինձ վրա հարձակվեց բռունցքներով, կռիվ սկսվեց»,- ասել է նա: Ծեծկռտուքից հետո դերասանին տեղափոխել են հիվանդանոց և վիրահատել, նա իրեն լավ է զգում: