Երևան`   +13 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2018 թ.

«Նրանց միավորել է իշխանության վերադառնալու մարմաջը, ու Քոչարյանը կոնտրհեղափոխության նրանց առաջնորդն է». Ստյոպա Սաֆարյան

319
Երեքշաբթի, 07 օգոստոսի, 2018 թ., 23:05
«Նրանց միավորել է իշխանության վերադառնալու մարմաջը, ու Քոչարյանը կոնտրհեղափոխության նրանց առաջնորդն է». Ստյոպա Սաֆարյան

Տո ինչ կոնտրհեղափոխություն...Սա անինքնասերների շքերթ է: Իրար ինչ ասես չեն ասել, իրար գլխի ինչ ասես՝ չեն սարքել: Հայաստանի քաղաքական դաշտը ուղղակի պետք է մաքրվի նմաններից.... Հետո էլ ասում են՝ գեյ պարադը մերժում ենք, հայեցի չէ... 46-ի ինքնալուստրացիան ավելի խայտառակ պառադ է...
Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը պահանջած Անդանիկ Մարգարյանի փեսա Ռոբերտ Սարգսյանը ստորագրել է Ռոբերտ Քոչարյանի ազատության համար:

1999թ. հոկտեմբերի 27-ից հետո Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի պաշտոնանկությունը պահանջած Գալուստ Սահակյանը, Գագիկ Մինասյանը /ՀՀԿ հին՝ մարգարյանական թեև/ ստորագրել է Ռոբերտ Քոչարյանի ազատության համար:

Մարտի 1-ն ու նրա ցավը չսեփականելու կոչ անող Մարգարիտ Եսայանը ստորագրել է Ռոբերտ Քոչարյանի ազատության համար:

Քոչարյանի իշխանության օրոք ՕԵԿ-ին ու նրա առաջնորդին նրանից պաշտպանող /երբ դուրս եկան կոալիցիայից ու Արթուր Բաղդասարյանի հարաբերությունները լարվեցին, նրա ու բրիտանացի դիվանագետի զրույցը գաղտնալսվեց/, Քոչարյանին ամեն ինչի մեջ մեղադրող Սամվել Ֆարմանյանը ստորագրել է Ռոբերտ Քոչարյանի ազատության համար:

1999թ. հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում նաիրի հունանյանի ու նրա խմբի գնդակից վիրավորված /չասեմ՝ ում կազմակերպած, բոլորը գիտեն/ Հերմինե Նաղդալյանը ստորագրել է Ռոբերտ Քոչարյանի ազատության համար:

Անցած ամիս հերոս կորցրած Շուշան Պետրոսյանը գտել է նոր հերոսին. նա նույնպես ստորագրել է Ռոբերտ Քոչարյանի ազատության համար:

Քոչարյանի պաշտոնավարման շրջանում ու նրա վարած հակավրացական քաղաքականության պատճառով սրված իրավիճակով Ջավախքից պատգամավոր Տաճատ Վարդապետյանը ստորագրել է Ռոբերտ Քոչարյանի ազատության համար:

Ռոբերտ Քոչարյանի կառավարության մեջ գեյեր փնտրած ու քննադատած Հայկ Բաբուխանյանը ստորագրել է Ռոբերտ Քոչարյանի ազատության համար:

Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին ամենամահացու մեղքերի մեջ մեղադրող Արտաշես Գեղամյանը ստորագրել է Ռոբերտ Քոչարյանի ազատության համար:

Կարեն Ավագյան գրասենյակից Ռոբերտ Քոչարյանին իր բունը ցույց տվող հայտարարություններ տարածած Կարեն Ավագյանը սոտորագրել է Քոչարյանի ազատության համար:

Տակավին գարնանը Ռոբերտ Քոչարյանին մարտի 1-ով հարցաքննության հրավիրող Սամվել Նիկոյանը ստորագրել է նրա ազատության համար:

Քոչարյանի շուրջ համախմբվել են մարդիկ որոնք նախկինում ինչ ասես չեն արել նրա հանդեպ, կամ նրա կողմից ինչ նվաստացուցիչ վերաբերմունքի ասես չեն արժանացել: Կհարցնեք՝ ի՞նչն է միավորել նրանց: Այո, իշխանության վերադառնալու մարմաջը ու Քոչարյանը կոնտրհեղափոխության նրանց առաջնորդն է: