Երևան`   +19 °C
Այսօր`   Ուրբաթ, 17 օգոստոսի, 2018 թ.

Ընտանեկան, սոցիալական նպաստներ, հրատապ օգնություն, մարդասիրական օգնություններ ստանալու համար պետք է ներկայացնել նոր փաստաթղթեր

428
Երեքշաբթի, 07 օգոստոսի, 2018 թ., 19:30
Ընտանեկան, սոցիալական նպաստներ, հրատապ օգնություն, մարդասիրական օգնություններ ստանալու համար պետք է ներկայացնել նոր փաստաթղթեր

2018 թվականի օգոստոսի 7-ից ուժի մեջ է մտնում ՀՀ կառավարության 2014 թ․-ի հունվարի 30-ի «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 145-Ն որոշումը։ Որոշման համաձայն՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու և այդ համակարգով իրականացվող ծրագրերից օգտվելու (ընտանեկան, սոցիալական նպաստներ, հրատապ օգնություն, մարդասիրական օգնություններ և այլն) համար դիմող ընտանիքը այսուհետ պետք է ներկայացնի երկու նոր փաստաթուղթ ևս։

Տեղեկանք ԱՔՌԱ վարկային բյուրոյից։
Ընտանիքի չափահաս յուրաքանչյուր անդամի՝ տվյալ պահին առկա վարկային պարտավորությունների և ժամկետանց վարկերի մասին տեղեկանքը քաղաքացին կարող է ստանալ անձամբ (այդ թվում՝ առևտրային բանկի մասնաճյուղի միջոցով)։ Տեղեկանքն անձամբ չստանալու դեպքում պետք է առկա լինի բոլոր չափահաս անդամների կողմից տրված համաձայնությունը կամ նրանց կողմից տրված նոտարական կարգով հաստատված լիազորագիր նպաստ ստանալու համար դիմող անձի անունով՝ ԱՔՌԱ վարկային բյուրոյից հարցում կատարելու վերաբերյալ։

Հայտարարություն ընտանիքի չափահաս անդամների բանկային ավանդների և դրանցից ստացված եկամուտների մասին։
Բանկային ավանդ ունենալու դեպքում ներկայացվում է նաև բանկի կողմից տրված տեղեկանք՝ ավանդի չափի և տվյալ հաշվետու տարվա ընթացքում դրա վրա հաշվեգրված տոկոսների մասին:

Նախաձեռնության նպատակն է կատարելագործել ընտանիքների անապահովության գնահատման համակարգը և ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստ­ների (ընտանեկան, սոցիալական նպաստներ և հրատապ օգնություն) ծրագրերի արդյունավետությունը և հասցեականությունը:

Ընտանիքի անդամների վարկային պատմության և խնայողական միջոցների մասին տեղեկատվություն ստանալու միջոցով կիրառվելու են ընտանիքի եկամուտը ճշտելու և ընտանիքի սոցիալ-տնտեսական պայմանները հնարավորինս ճիշտ բնորոշելու վերաբերյալ այլընտրանքային տարբերակներ