Մահափորձ Վենեսուելայի նախագահի նկատմամբ. կիրառվել են պայթուցիկներով դրոններ
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի նկատմամբ մահափորձ իրականացրած «Ֆլանելային զինվորներ» խմբավորման թվիթերյան էջը հայտնում է, որ իրենք կիրառել են անօդաչու թռչող սարք՝ պայթուցիկով: «Մեր նպատակն է եղել C4-ով լցոնված 2 դրոններ ուղղել նախագահական օթյակ, սակայն պատվո պահակախմբի դիպուկահարները ընթացքի մեջ ոչնչացրել են դրանք»,- ասվում է հաղորդագրությունում: Ըստ հեղինակների՝ հարձակման նպատակն է եղել ցույց տալ, թե որքան խոցելի է կառավարությունը: Նրանք նաև խոստացել են նոր հարձակումներ գործել: «Թիրախն այսօր չխոցվեց, բայց դա ժամանակի հարց է»,- ասել են նրանք: Assosiated Press-ի տվյալներով՝ հատուկ ծառայություններն արդեն ձերբակալել են մահափորձին մասնակցած մի քանի մարդու, իսկ Մադուրոն պատասխանատվությունը դրել է կոլումբիացի առաջնորդ Խուան Մանուելի և աջ ծայրահեղական խմբավորումների վրա: «Ֆլանելային զինվորներ» խմբավորումը գոյություն ունի 2014 թվականից: Նրա նպատակն է միավորել Վենեսուելայում գործող ռեժիմի դեմ պայքարող բոլոր խմբավորումները: Վենեսուելայի նախագահի դեմ մահափորձը իրականացվել է այսօր՝ տոնակատարության ժամանակ: Տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով վիրավորվել է 7 մարդ: |
Խցում հայտնաբերվել է ձերբակալվածի դին
8218:24Մալայզիայում ուղղաթիռների բախման հետևանքով կան զոհեր (տեսանյութ)
30509:48Կապանում 35-ամյա տղամարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա *** դին և թաղել իր այգում
142Երեկ, 19:18«Մալաթիա» տոնավաճառում տեղի ունեցած հրդեհը՝ լուսանկարներով (լուսանկար)
114Երեկ, 15:48Հրդեհ՝ «Մալաթիա» տոնավաճառում (տեսանյութ)
115Երեկ, 13:18Վորոնեժում գործարան է այրվում (տեսանյութ)
267Երեկ, 11:30