Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Թրամփը կրկին քննադատել է ԶԼՄ-ներին՝ իր մասին լուրերը որակելով նողկալի

1823
Ուրբաթ, 03 օգոստոսի, 2018 թ., 10:50
Թրամփը կրկին քննադատել է ԶԼՄ-ներին՝ իր մասին լուրերը որակելով նողկալի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Փենսիլվանիայում ելույթի ժամանակ կրկին քննադատել է ԶԼՄ-ներին՝ ռեպորտաժներն անվանելով նողկալի: «Ի՞նչ է պատահել ազատ մամուլին. այն գոյություն չունի և միայն պատմություններ է հնարում»,- ասել է Թրամփը: Վերջինը «սուտ» և «նողկալի» է անվանել իր մասին մամուլում տարածվող տեղեկությունները: Նա, միևնույն ժամանակ, քննադատել է լրագրողներին, որ վերջինները «ոչ ճիշտ» են լուսաբանել Հյուսիսային Կորեայի, ՌԴ-ի ղեկավարների ու Մեծ Բրիտանիայի թագուհու հետ իր հանդիպումները: Թրամփը հայտարարել է, որ վերջինների հետ ջերմ հարաբերությունները «ոչ թե վատ, այլ լավ բան են»: