ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի դեմ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել թուրք 2 նախարարի նկատմամբ՝ կապված ամերիկացի բողոքական հոգևորական Էնդրյու Բրանսոնի գործի հետ, ով ձերբակալվել է Թուրքիայում 2016թ. հոկտեմբերին: «Նախագահի հրամանագրով ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի արդարադատության և ներքին գործերի նախարարների նկատմամբ, ովքեր զգալի դեր են խաղացել հոգևորական Բրանսոնի ձերբակալության հարցում»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը: Նրա խոսքով՝ դա նշանակում է, որ Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլահմիթ Գյուլի և ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուի բաժնետոմսերն ու հաշիվներն սառեցվել են, բացի այդ, ԱՄՆ քաղաքացիներին արգելված է նրանց հետ գործարքներ կնքել: Նշենք, որ հոգևորականին մեղադրում են իսլամի ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ համագործակցության համար, ում Թուրքիայում համարում են 2016թ. ռազմական հեղաշրջման փորձի գլխավոր պատասխանատու: Թուրքիայի ԱԳ նախարար Մևյլութ Չավուշօղլուն՝ մեկնաբանելով ամերիկյան պատժամիջոցները, հայտարարել է, որ դրանով ԱՄՆ-ն արդյունքի չի հասնի: |
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00