Երևան`   +23 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

«Դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանի բանկային հաշիվներից անհետացել է ողջ գումարը». Московский комсомолец

2839
Չորեքշաբթի, 01 օգոստոսի, 2018 թ., 12:00
«Դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանի բանկային հաշիվներից անհետացել է ողջ գումարը». Московский комсомолец

Դուստրերի կողմից դաժանաբար սպանված Միխայիլ Խաչատուրյանի հոգեհանգիստը տեղի է ունեցել երեկ Մոսկվայում Սուրբ Հարություն հայկական եկեղեցում:

Միխայիլ Խաչատուրյանին հրաժեշտ տալու եկածները լրագրողներին պատմել են Խաչատուրյանի սպանությունից հետո հաշիվներից ողջ գումարի անհետացման մասին:

«Ինչո՞ւ ոչ մեկ չի ասում, թե ո՞ւր է անհետացել ողջ գումարը: Ոչինչ չի մնացել: Միխայիլի ծանոթները համակարծիք են, որ աղջիկների ագահությունը մեծ դեր է խաղացել: Նրանք գիտեին իրենց հոր բոլոր հաշիվների համարները, բոլոր գաղտնաբառերը: Դա խոսում է այն մասին, որ հայրը նրանց վստահում էր: Հայկական ընտանիքներում ծնողները միշտ վստահում են իրենց երեխաներին»,- Московский комсомолец-ին ասել է գործարարի ծանոթներից մեկը:

Նա նաև ասել է, որ աղջիկների պատմածը չի համապատասխանում իրականությանը:

3 քույրերն այժմ գտնվում են մեկուսարանում: Քննությունը պատրաստվում է 72 ժամվա ընթացքում առավել ծանրակշիռ փաստեր ներկայացնել: