Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Նրանք հաճախ ստրուկներ են դառնում». Իտալիայի նախագահը պատմել է միգրանտների կրած տառապանքների մասին

1933
Չորեքշաբթի, 01 օգոստոսի, 2018 թ., 01:00
«Նրանք հաճախ ստրուկներ են դառնում». Իտալիայի նախագահը պատմել է միգրանտների կրած տառապանքների մասին

Իտալիա ժամանած միգրանտները հաճախ դառնում են ստրկավաճառների զոհը, հայտնել է Իտալիայի նախագահ Սերջո Մատարելան և կոչ արել քաղաքացիներին՝ թիկունք չդարձնել այդ խնդրին, փոխանցում է The local-ը: «Ստրկությունը մարդկության մեծագույն խայտառակությունն է: Միգրացիան բարերար հող է մարդկանց առուվաճառքի համար,- ասել է նա:- Պատերազմի և աղքատության երեխաներին օտագործում են նողկալի ստրկավաճառները, որոնք նրանց ուղարկում են ապագա տառապանքների ճանապարհով՝ աշխատանքային շահագործում, ապօրինի որդեգրումներ, ներքին օրգանների առուվաճառք, մարդաորսություն հանցագործ խմբերում, սեքս-ստրկություն»:

Իտալիայի ՆԳՆ տվյալներով՝ մարդկանց առուվաճառքը հանցագործ կազմակերպությունների եկամտի հիմնական աղբյուրն է զենքի և թմրանյութերի վաճառքից հետո: Աշխատանքի միջազգային կազմակերպությունը հաշվարկել է շուրջ 40 միլիոն ստրուկներ ամբողջ աշխարհում: Մարդկանց առուվաճառքի ամեն չորրորդ զոհը երեխա է: