Երևան`   +6 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Աֆրիկայում սպանել են ռուսական նկարահանող խմբի անդամներին

2167
Երեքշաբթի, 31 հուլիսի, 2018 թ., 20:40
Աֆրիկայում սպանել են ռուսական նկարահանող խմբի անդամներին

Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում սպանվել են լրագրող Օրհան Ջեմալը՝ հայտնի փիլիսոփա Հեյդար Ջեմալի որդին, օպերատոր Կիրիլ Ռադչենկոն և ռեժիսոր Ալեքսանդր Ռաստորգուևը: Այս մասին հայտնում է «Դոժդ»-ը: Նրանք այդ երկրում նկարահանում էին փաստագրական ֆիլմ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության մասին:

Նկարահանող խմբի սպանվելու փաստն արձանագրել են նաև ԿԱՀ ՄԱԿ առաքելությունում: Ռուսաստանի քաղաքացիները կանգնեցվել են անցակետում, ինչից հետո նրանք սպանվել են: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: