Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Հնարքը կրկնել խորհուրդ չի տրվում. գիտնականի պատասխանը Սևանի ջուրը մտած պաշտոնյաներին

772
Երեքշաբթի, 31 հուլիսի, 2018 թ., 01:05
Հնարքը կրկնել խորհուրդ չի տրվում. գիտնականի պատասխանը Սևանի ջուրը մտած պաշտոնյաներին

Սևանա լճում չի կարելի լողալ, չի կարելի դրա ջուրը խմել։ Արձագանքելով «Սևան» ազգային պարկի տնօրենի, առողջապահության նախարարի և Գեղարքունիքի մարզպետի սևանյան PR քայլերին, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ԳԱԱ-ին առընթեր Սևանի հարցերով փորձագիտական հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը։

«Այդ ջրիմուռների բջիջները թունավոր են»,– ասել է տեխնիկական գիտությունների թեկնածու մասնագետը։

Նա նշեց, որ վերջին անգամ Սևանը ծաղկել է 2006թ–ին, բայց ոչ այն չափով, ինչ այս տարի։ Պատճառն, ըստ նրա, միայն բարձր ջերմաստիճանը չէ։

Սևանի ափամերձ հատվածներում, Յուրի Ջավադյանի տեղեկություններով 2400 հանգստի ու սննդի կետ կա, որոնք իրենց լվացքի և լվացված ամանեղենի ջրերը լցնում են լիճը։ Օճառի և մաքրող հեղուկների մեջ մեծ քանակությամբ ֆոսֆոր կա, որն էլ հանգեցնում է լճում ֆոսֆորի բարձր բաղադրությանն ու բարձր ջերմաստիճանի ազդեցությամբ լճի ծաղկմանը։

«Պրոցեսն արդեն սկսում է հետ գնալ։ Ջրիմուռները կմեռնեն, բայց դրանք կմնան ջրի հատակին։ Ձկները կուտեն, ձկներին դրանից ոչինչ չի լինի, բայց ձուկ ուտողներին վտանգ կսպառնա»,– ասել է Ջավադյանը՝ ընդգծելով, որ կարևոր խնդիր է Սևանը ոչ թե ջրիմուռներից, այլ աղտոտումից փրկելը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: