Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Թուրքիան ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով չի հրաժարվի իրանական գազից». Էրդողան

2641
Երկուշաբթի, 30 հուլիսի, 2018 թ., 11:15
«Թուրքիան ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով չի հրաժարվի իրանական գազից». Էրդողան

Թուրքիան մտադիր չէ հրաժարվել իրանական գազից ԱՄՆ-ի դիրքորոշման պատճառով: Այս մասին CNN Turk-ին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:

«Ես ավելի վաղ նախկին նախագահ Օբամային ասել եմ՝ կներեք, բայց մենք իրանական գազ ենք գնում: Որտեղի՞ց ես այն ձեռք բերեմ, եթե ոչ Իրանից: Իմ քաղաքացիներն առանց այդ գազի կմրսեն ձմռանը: Այդ նույն խոսքերը ես փոխանցել եմ նաև նախագահ Թրամփին»,- ասել է Էրդողանը:

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ չնայած Թուրքիայի և Իրանի միջև առկա տարաձայնություններին՝ Անկարան չի միանա Թեհրանի դեմ Վաշինգթոնի պատժամիջոցներին: