«Դե փորձեք մարսել այս թվերը». Դիանա Գասպարյան
Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 2014-2018թթ․ Էջմիածնի քաղաքապետարանը «Համաքաղաքային միջոցառումների կազմակերպում» տողի ներքո ծախսել է 169,119,235 ՀՀ դրամ։ Ըստ տարիների ծախսվել են հետևյալ գումարները․ Այսպես, համաքաղաքային միջոցառումների կազմակերպման, ապրանքների գնման, ինչպես նաև ծառայությունների մատուցման համար գումարները տրամադրվել են հիմնականում մեկ Ա/Ձ-ի, որը, հարկային մարմիններում գրանցված լինելով բոլորովին այլ գործունեության տեսակով, պարզվում է՝ բավական բազմաֆունկցիոնալ է եղել և բոլոր միջոցառումներին ընդաջառ (ենթադրաբար) ձեռք է բերել սնունդ, կենցաղային ապրանքներ,մատուցել ծառայություններ, անգամ քաղաքապետարանի համար ձեռք բերել ոսկյա մատանիներ՝ Տյառնընդառաջի տոնին նորապսակներին նվիրելու համար։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ ամեն ապրանքի կամ ծառայության համար չդիմել մասնագիտացված կազմակերպության և նրանից ուղղակի ձեռք չբերել ապրանք կամ չստանալ ծառայություն, այլ օգտվել ինչ-որ միջնորդ Ա/Ձ-ից, որը այլ գործունեության տեսակով է գրանցված հարկային մարմիններում և շատ մեծ հավանականությամբ, ժողովրդական լեզվով ասած, փայ է մտել իր միջնորդական առաքելության արդյունքում։ Ծախսերի նշված հատվածում իրենցից հետաքրքրություն են ներկայացնում նաև ՀՅՈՒՐԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ։ Այս առումով ռեկորդակիր է 2017 թվականը՝ 10,894,000 ՀՀ դրամ հյուրասիրությունների գումարով։ Ընդ որում, միանվագ ռեստորաններին փոխանցված հյուրասիրությունների գումարները հաճախ զգալի չափերի են, իսկ կից հիմնավորող փաստաթղթերում բացակայում է մասնակիցների քանակի, հյուրասիրության մենյուի և այլնի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը։ Ընդհանրացնելով՝ կարելի է փաստել, որ համաքաղաքային միջոցառումների համար «ծախսված» գումարները թվում են խիստ կասկածելի, ուռճացված և չհիմնավորված։ Վերջում պարզապես մի քանի հետաքրքրական թիվ․ Դե փորձեք մարսել այս թվերը՝ առանց հիշելու մանկապարտեզների պատուհաններն ու հնամաշ գույքը։ Հ․Գ․ Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի՝ նշված բոլոր գումարները պետք է տրամադրվեին ավագանու որոշումներով, այնինչ քաղաքապետը դրանք տրամադրել է սեփական միանձնյա որոշումներով։ |
ԵՄ-ն կողմ է Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը
29818.04.2024, 22:48«Խորհրդային վագոններով Դիլիջանում տուրիզմ են զարգացնում»․ Ոսկան Սարգսյան
45317.04.2024, 16:36«Մերձավոր Արևելքում էսկալացիայի խորացումը վտանգավոր է Հայաստանի համար». Վահե Դավթյան
105615.04.2024, 20:36«Ղազախստանը պատրաստ է ՀՀ ապրանքների արտահանման ծավալը հասցնել 350 մլն դոլարի»․ Տոկաև
112315.04.2024, 12:18ՀՀ բանկերի բոլոր ավանդները՝ մեկ էջում․ ԱՎԱՆԴ․am
113415.04.2024, 11:48Սուքիասյանի և Հակոբյանի հետ կապվող ՍՊԸ-ն 1 մլն դոլարով Ծաղկաձորում հողամաս է գնել (տեսանյութ)
85815.04.2024, 11:30