ԱՄՆ-ում հակաթուրքական օրինագիծ է ընդունվել
ԱՄՆ Սենատի՝ արտաքին կապերի հարցով հանձնաժողովը հավանություն է տվել օրինագիծին, որով սահմանափակումներ են նախատեսվում Թուրքիայի համար՝ միջազգային ֆինանսական կազմակերպություններից վարկ ստանալու հարցում, հաղորդում է Anadolu-ն: Նշվում է, որ փաստաթուղթն ընդունվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և փոխնախագահ Մայք Փենսի՝ Թուրքիայի դեմ մասշտաբային պատժամիջոցներ սահմանելու հայտարարությունների ֆոնին: Թրամփի և Փենսի հայտարարության համաձայն՝ պատժամիջոցներ կսահմանվեն այն դեպքում, եթե Անկարան ազատ չարձակի Թուրքիայում FETÖ ու PKK կազմակերպությունների օգտին լրտեսության համար ձերբակալված ամերիկացի Էնդրյու Բրոնսոնին: Օրինագիծը, որն ստացել է «Թուրքիայի միջազգային ֆինանսական ինստիտուտների մասին օրենք» անվանումը, ներկայացվել է Սենատին սենատորներ Բոբ Քորքերի, Բոբ Մենենդեսի, Ջեյմս Լենքֆորդի, Թոմ Թիլիսի, Ժաննա Շահինի և Բիլ Նելսոնի կողմից: Փաստաթուղթն ուժի մեջ մտնելու համար պետք է հավանություն արժանանա ԱՄՆ Սենատի, Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի և ԱՄՆ նախագահի Դոնալդ Թրամփի կողմից: |
«Արցախը հանձնեց, անցավ Հայաստանին»․ Տաթևիկ Հայրապետյան
4300:54«Կայուն և հարատև խաղաղության հաստատման համար սահմանազատման և սահմանագծման գործընթացը շատ կարևոր է»․ Թորոսյան
76Երեկ, 23:00«Ճանապարհի այդ հատվածի հանձնումը քրեական հանցագործություն է»․ Մեսրոպ Առաքելյան
83Երեկ, 22:24«Ողջունում ենք Երևանի ու Բաքվի պայմանավորվածությունը»․ Կլաար
82Երեկ, 22:18«Տպավորություն ունեմ, որ ոչ մեկ չի ուզում իշխանություն վերցնել»․ Բաբկեն Պիպոյան
88Երեկ, 22:06«Բոլոր պատգամավորներն անձնական պատասխանատվություն են կրում այսօրվա իրավիճակի համար»․ Էդգար Ղազարյան
79Երեկ, 21:36