Երևան`   +10 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

ՆԱՄ-ում տեղի ունեցավ Հասմիկ Գասպարյանի` «Սկիզբ» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսի բացումը

5138
Հինգշաբթի, 26 հուլիսի, 2018 թ., 21:05
ՆԱՄ-ում տեղի ունեցավ Հասմիկ Գասպարյանի` «Սկիզբ» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսի բացումը

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ Հասմիկ Գասպարյանի՝ «Սկիզբ» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսի բացումը:

Ցուցահանդեսին ներկայացված էին նկարչի՝ տարբեր ժամանակահատվածներում ստեղծած աշխատանքները, որոնք հստակ տրամադրություններ ունեին:

Հասմիկ Գասպարյանն ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը: Ստեղծագործում է հիմնականում սյուրռեալիստական ոճում՝ յուրօրինակ և հետաքրքիր լուծումներով ներկայացնելով իր աշխարհընկալումն ու ներաշխարհը. այժմ աշխատում է «Նարեկացի» արվեստի միությունում որպես Սևան Նագգաշյանի անվան նկարչական դասարանի ուսուցիչ:

«Աշխատելով երեխաների հետ՝ ես ավելի շատ իրենցից եմ սովորում: Նրանք ազնիվ են, համարձակ և անկեղծ, ինչը կարևոր է արվեստագետի համար»,- նշել է նկարչուհին: