Երևան`   +23 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Ինչ-որ գեներալի պատկանող փոքր ՀԷԿ-ը տարիներ առաջ փակել էր այդ ջրի ճանապարհը». Լևոն Գալստյան

507
Չորեքշաբթի, 25 հուլիսի, 2018 թ., 11:30
«Ինչ-որ գեներալի պատկանող փոքր ՀԷԿ-ը տարիներ առաջ փակել էր այդ ջրի ճանապարհը». Լևոն Գալստյան

«Եղեգիս գետի կիրճում ապրող գյուղացիները հավաքվել ու գնացել են տարիներ շարունակ իրենցից գողացված ջրի ճանապարհը բացելու, որ հետ ստանան իրենց ոռոգման ջուրը։ Ինչ-որ գեներալի պատկանող փոքր ՀԷԿ-ը տարիներ առաջ փակել էր այդ ջրի ճանապարհը, որպեսզի ջուրն ուղղի իրենց խողովակի մեջ ու ավելի շատ էլ․էներգիա արտադրի»,- օրեր առաջ այս մասին հայտնել էր բնապահպան Լևոն Գալստյանը։

Այսօր նա ևս գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում ու հայտնել, որ «Եղեգիսի կիրճի բնակիչները ոմն գեներալի ճանկերից ազատագրել են նաև Արատես գյուղը։ Որքան հասկացա՝ գեներալը տարիներ շարունակ արգելում էր գյուղացիներին մտնել այդ լքված գյուղի տարածք»,- նշել է բնապահպանը: