Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Սաթյաններ կոմպոզիտորական գերդաստանին նվիրված համերգ՝ Գորիսում

816
Չորեքշաբթի, 25 հուլիսի, 2018 թ., 02:05
Սաթյաններ կոմպոզիտորական գերդաստանին նվիրված համերգ՝ Գորիսում

«Գորիսը՝ ԱՊՀ 2018 թ. մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում կկայանա Սաթյաններ կոմպոզիտորական գերդաստանին նվիրված համերգ: Նախագիծն իրականցվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Աշոտ Սաթյանի, Արամ Սաթունցի, Արամ Սաթյանի հայտնի ու սիրված երգերը կհնչեն Գորիսի դրամատիկական թատրոնում՝ Խորեն Լևոնյանի, Մաշա Մնջոյանի, Լուսինե Կչոզյանի, Մարիցա Թիլիքյանի, Էդգար Խաչատրյանի և այլոց կողմից. բեմում կլինի Թիվի բենդը (գեղարվեստական ղեկավար՝ Արթուր Հակոբյան): Համերգային երեկոյին իր մասնակցությունը կունենա նաև ԵՊՀ երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Կարեն Սարգսյան):

Համերգը կկայանա հուլիսի 27-ին և կմեկնարկի ժ.19:00-ին: Մուտքն ազատ է: