Երևան`   +13 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 17 ապրիլի, 2024 թ.

«Սա մեզ համար ազգային սպառնալիք է, որից պետք է ամեն կերպ պաշտպանվել». ՀԲՃ

446
Երեքշաբթի, 24 հուլիսի, 2018 թ., 10:55
«Սա մեզ համար ազգային սպառնալիք է, որից պետք է ամեն կերպ պաշտպանվել». ՀԲՃ

Հայկական բնապահպանական ճակատը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է բնապահպան Գագիկ Հովսեփյանի գրառումով.

Ստորև բերված այս լուսանկարները վերցված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՏԼԱՍ»-ից, սեյսմոտեկտոնիկա, սեյսմիկ շրջանացում էջից: Դատեք ինքներդ: Բերված է վերջին 10000 տարվա ավերիչ երկրաշարժերի օջախները (խոսքը միջին և ուժեղ երկրաշարժերին չի վերաբերվում): Ամուլսարը ընկած է Գառնիի գործուն խզվածքից հյուսիս արևելք՝ անմիջական նրա ազդման գոտում: Այդ խզվածքի հետ են կապված ըստ այս քարտեզի 6-7 ավերիչ երկրաշարժեր, որոնցից 3-ը հարավային Հայաստանում: Ընդ որում, վերջին երկուսը 1931թ. Քաջարան, 1988թ. Սպիտակ: Լիդիանի ո՞ր մի գիտունիկը կարող է ասել, թե՞ հաջորդ ավերիչ կամ ուժեղ երկրաշարժը երբ կլինի և որտեղ:

Ու նման երկրաշարժավտանգ լեռնային կտրտված գոտում, ցիանիդային մշակմամբ հանք շահագործել և արտադրական թափոնները տեղում պահեստավորել, դա ոչ միայն խելագարություն է, այլև բացահայտ տգիտություն, որը մեզ համար ազգային սպառնալիք է, որից պետք է ամեն կերպ պաշտպանվել: