Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Ինչի մասին են հեռախոսազրույց ունեցել Փաշինյանն ու Պուտինը

487
Երկուշաբթի, 23 հուլիսի, 2018 թ., 17:40
Ինչի մասին են հեռախոսազրույց ունեցել Փաշինյանն ու Պուտինը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«ՌԴ նախագահը հեռախոսացրույց է ունել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Քննարկվել են Եվրասիական տնտեսական համագործակցությանն ու երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ, Եվրասիական տնտեսական միությանը վերաբերող, ինչպես նաև միջազգային օրակարգի մի շարք հարցեր են քննարկվել: