Տիգրան Հարությունյանը՝ Փոթիի միջազգային շախմատային փառատոնի արծաթե մեդալակիր
Վրաստանում ավարտվեց Փոթիի միջազգային շախմատային փառատոնը, որն այս տարի անցկացվում էր 13-րդ անգամ: Փառատոնի գլխավոր՝ A մրցաշարին մասնակցում էին 46 շախմատիստ, այդ թվում՝ 7 գրոսմայստեր: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էին 10 շախմատիստ: 9 հնարավորից վաստակելով 7 միավոր՝ մրցաշարի միանձնյա հաղթող դարձավ Ուզբեկստանը ներկայացնող 13-ամյա միջազգային վարպետ Սինդարով Ջավոհիրը: Տիգրան Հարությունյանը և Վրաստանը ներկայացնող հանրահայտ գրոսմայստեր Լևան Պանցուլայան վաստակեցին 6.5-ական միավոր և կիսեցին 2-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Հարությունյանը գրավեց 2-րդ հորիզոնականը: Մրցաշարում կանանց պայքարում լավագույն արդյունքը ցույց տվեց Մարիամ ԱվետիսյանըՄեր ներկայացուցիչները հաջող հանդես եկան նաև B մրցաշարում: Պատանի շախմատիստ Ալեքս Մանուկյանը 7 միավորով գրավեց 2-րդ հորիզոնականը, Ռոմիկ Հակոբյանը 6 միավորով եզրափակեց լավագույն եռյակը, նույնքան միավոր վաստակած Րաֆֆի Ղազարյանը գրավեց 6-րդ հորիզոնականը, իսկ մրցաշարի հաղթող դարձավ Վրաստանի ներկայացուցիչ Նիկա Վոլկովը: C մրցաշարում Հայաստանը ներկայացնող Ռոբերտ Մկրտումյանը 7 միավորով դարձավ մրցաշարի հաղթող: Մինչև 10 տարեկանների մրցաշարում հաջող հանդես եկավ Ալբերտո Աթոյանը, ով 6.5 միավորով եզրափակեց լավագույն եռյակը: Մրցաշարի շրջանակներում անցկացված կայծակնային շախմատի մրցաշարում հաջող հանդես եկավ Վահե Դանիելյանը, ով 7 միավորով եզրափակեց լավագույն եռյակը: |
Գագիկ Նավոյանը՝ Հայաստանի մինչև 16 տարեկանների չեմպիոն
12021.04.2024, 16:06Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ 2024 թվականի բացարձակ հաղթող
15920.04.2024, 20:54Բռնցքամարտի Հայաստանի չեմպիոնը Սերբիայում հաղթել է Եվրոպայի չեմպիոնին
16920.04.2024, 17:48Վահագն Դավթյանը Փարիզի 2024թ. Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց (լուսանկար)
13619.04.2024, 22:48Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ
13519.04.2024, 11:00«Մարզադաշտի հանդերձարանում «Բաքսի» է տեղադրվել, սակայն այնտեղ էլեկտրական հոսանք, բնական գազ չկա». Ոսկան Սարգսյան
69717.04.2024, 05:24