Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Անկարայում ձերբակալվել է մի կին, ով տեսաուղերձ է հղել իր ընկերոջն Աթաթուրքի դամբարանի մոտից». Կարեն Հովհաննիսյան

315
Երկուշաբթի, 23 հուլիսի, 2018 թ., 13:15
«Անկարայում ձերբակալվել է մի կին, ով տեսաուղերձ է հղել իր ընկերոջն Աթաթուրքի դամբարանի մոտից». Կարեն Հովհաննիսյան

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.
Անկարայում ձերբակալվել է մի կին, ով տեսաուղերձ է հղել իր ընկերոջը թուրքական հանարապետության հիմնադիր համարվող Աթաթուրքի դամբարանի մոտից:
Նա մեղադրել է բոլոր նրանց, ովքեր Աթաթուրքին համարում են թուրքական պետության հիմնադիր:
«Ես շատ ուրախ եմ, որ եկել եմ ասյտեղ (դամբարան), սակայն ուրախ չեմ ժողովուրդի այս կույր խանդավառությունից: Աթաթուրքը չէ, որ փրկել է Թուրքիան, ես համաձայն չեմ դրա հետ: Ես չեմ սիրում Աթաթուրքին»,- ասել է կինը:
Կնոջը հարցաքննելուց հետո ազատ են արձակել, սակայն արդեն հայտնի է դարձել, որ գործերը ուղարկվելու է դատարան: