Երևան`   +25 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«ՀՀԿ-ի վերջը կամրագրվի եկող Ազգային ժողովի ընտրություններում». Գեղամ Ադյան

662
Երկուշաբթի, 23 հուլիսի, 2018 թ., 12:45
«ՀՀԿ-ի վերջը կամրագրվի եկող Ազգային ժողովի ընտրություններում». Գեղամ Ադյան

Ուսանող, ակտիվիստ Գեղամ Ադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Եթե օրինակ՝ մի ՀՀԿ-ական ասում է, թե թոշակները բարձրացնել է պետք, մարդիկ հակադրվում են միայն նրա համար, որ այդ անձը ՀՀԿ-ից է և ընդհանրապես, երբ որևէ հանրապետական փորձում է գործող կառավարությանը քննադատել, բայց այդ քննադատությունը միևնույն է ժողովրդի օգտին է. դա կապ չունի, մարդիկ նույնիսկ այդ դեպքում «պաշտպանում» են կառավարությանը։ Սա շատ նորմալ է, որովհետև ՀՀԿ-ին մարդիկ դիտարկում են երկիրը քանդող, կեղեքող միություն և ՀՀԿ-ի վերջը կամրագրվի եկող Ազգային ժողովի ընտրություններում։