Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Քրդական Փեշմարգան վերադառնում է Քիրքուք». Կարեն Հովհաննիսյան

307
Երկուշաբթի, 23 հուլիսի, 2018 թ., 10:20
«Քրդական Փեշմարգան վերադառնում է Քիրքուք». Կարեն Հովհաննիսյան

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.

Իրաքի և Քրդստանի միջև 2000-ականներից կռվախնձոր դարձած, և 2017թ-ի հոկտեմբերի 16-ից Իրաքի զինված ուժերի և թուրքմենների Հաշդի Շաբբի ուժերի վերահսկողության տակ անցած Քիրքուք նահանգի անվտանգությունը գտնվում է վտանգի տակ: Արաբական և թուրքմենական ուժերը խոստովանել են որ, Քիրքուքը ԻՊ-ից կարող են պաշտպանել միայն Փեշմերգայի ուժերը, քանի որ նրանք լավագույնս տիրապետում են ԻՊ-ի դեմ պայքարի մեխանիզմներին: Կիրակի ուշ երեկոյան արաբ և թուրքմեն քաղհասարակության ներկայացուցիչները, Իրաքի զինված ուժերի ներկայացուցչի նախաձաեռնությամբ քննարկում են կազմակերպել, և եկել այն եզրահանգման, որ Փեշմերգան պետք է վերադառնա Քիրքուք:
Քիրքուքի արաբական և թուրքմենական կուսակցությունները կտրուկ փոխել են իրենց դիրքորոշումը Փեշմերգայի նկատմամբ և հայտարարություն տարածել.
«Քիրքուքի արաբարակ և թուրքմենական կուսակցությունները կոչով դիմում են Իրաքի անվտանգության ուժերին, որպեսզի ձեռք առնեն անհրաժեշտ միջոցներ և իրականացնեն Քիրքուքի պաշտպանությունը: Եթե նույնիսկ անհրաժեշտ է այդ պաշտպանության մեջ ներառեն Փեշմերգայի ուժերին, ապա իրենք դեմ չեն դրան»:
Փեշմերգայի նախարարությունը արձագանքել է այս առաջարկին և հայտնել, որ պատրաստ է վերադառնալ Քիրքուք, սակայն համագործակցելու է միայն Իրաքի անվտանգության ուժերի հետ: