Երևան`   +17 °C
Այսօր`   Երկուշաբթի, 20 օգոստոսի, 2018 թ.

«Իրանի հետ պատերազմը բոլոր պատերազմների մայրն է». Ռոհանին նախազգուշացրել է ԱՄՆ-ին

1131
Կիրակի, 22 հուլիսի, 2018 թ., 15:12
«Իրանի հետ պատերազմը բոլոր պատերազմների մայրն է». Ռոհանին նախազգուշացրել է ԱՄՆ-ին

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իրանի հետ հնարավոր ռազմական բախումը «բոլոր պատերազմների մայրն է»: Այս մասին հաղորդում է իրանական INSA գործակալությունը:

«Ամերիկան պետք է իմանա...Իրանի հետ պատերազմը բոլոր պատերազմների մայրն է»,- ասել է Ռոհանին:

Նա նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին նախազգուշացրել է, որ չարժի «կրակի հետ խաղալ»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունները վատթարացան այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները որոշեցին դուրս գալ Իրանի միջուկային ծրագրից: