Երևան`   +15 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Որոշեցի ես էլ մատնանշեմ կոռուպցիայի մի ցայտուն օրինակ». Արա Մարգարյան

669
Կիրակի, 22 հուլիսի, 2018 թ., 15:50
«Որոշեցի ես էլ մատնանշեմ կոռուպցիայի մի ցայտուն օրինակ». Արա Մարգարյան

ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արա Մարգարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.

Որոշեցի ես էլ մատնանշեմ կոռուպցիայի մի ցայտուն օրինակ։ Սա մեր ԱԳՆ-ի նորակառույց՝ մոտ 2 տարեկան շենքն է։ Սրա համար տխրահռչակ Նարեկ (Նապալյոն) Սարգսյանը պետական մրցանակ է ստացել։ Իսկ երկու օր առաջ պատահականության շնորհիվ է միայն հնարավոր եղել խուսափել ողբերգական միջադեպից։ Նորակառույց շենքն արդեն սկսել է քանդվել։ Այո, ընկերներ, քանդվում է... Պետք է մեղավորներին շտապ հայտնաբերել ու պատժի արժանացնել՝ հանրային միջոցները ոչ արդյունավետ վատնելու և մարդկանց կյանքին վտանգ ստեղծելու համար։ Հուսամ պատկան մարմինների, մասնավորապես՝ ԱԱԾ-ի, արձագանքը չի հապաղի։