Երևան`   +17 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

«Արարատ-Արմենիա»-ն Արթուր Վանեցյանի շուրջ հայտարարություն է տարածել

734
Շաբաթ, 21 հուլիսի, 2018 թ., 20:30
«Արարատ-Արմենիա»-ն Արթուր Վանեցյանի շուրջ հայտարարություն է տարածել

«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը ՀՖՖ նախագահի հավանական թեկնածու Արթուր Վանեցյանի շուրջ հայտարարություն է տարածել․

«Ստեղծման օրվանից «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի հիմնական նպատակներից է նպաստել հայկական ֆուտբոլի զարգացմանը և առաջխաղացմանը: Վերջին ամիսներին «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը ուշադրությամբ հետևում է հայկական ֆուտբոլում տեղի ունեցող իրադարձություններին, և, հուսով ենք, որ տվյալ գործընթացի արդյունքում հայկական ֆուտբոլը ոչ միայն չի տուժի, այլ կզարգանա նոր թափով:

Պաշտոնապես հայտարարում ենք, որ ՀՖՖ նախագահի պաշտոնում Արթուր Վանեցյանի առաջադրմանը կողմ ենք և կսատարենք նրան սեպտեմբերին կայանալիք ընտրություններում»,- նշված է հայտարարության մեջ: