Կամերային վոկալ-սիմֆոնիկ չորս ստեղծագործություններ առաջին անգամ ներկայացվեցին հայ ունկնդրին
Հայաստանի պետական կամերային նվագախումբը և Հայաստանի պետական կամերային երգչախումբը 2017/18 համերգաշրջանը եզրափակեցին ինքնատիպ համերգով: Հուլիսի 20-ին կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) և երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան) ելույթ ունեցան Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ՝ ներկայացնելով կամերային վոկալ-սիմֆոնիկ ստեղծագործությունների պրեմիերաներ: «Համերգային երեկոյին հնչեցին հայաստանյան պրեմիերաներ: Չորս ստեղածագործություններ, որոնք հեղինակել են Հայդնը և Մոցարտը, համերգային երեկոյին ներկայացվեցին առաջին անգամ»,- նշում է դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը: ՀՀ արվեստի վաստակավոր գործչի խոսքով՝ կամերային երգչախումբը տարեկան ամենաքիչը 25 համերգ է ունենում Հայաստանում, արտերկրի համերգներն էլ չհաշված: Կոլեկտիվը շատ մեծ տեղ է հատկացնում հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների պրոպագանդմանը, միևնույն ժամանակ հայ ունկնդրին ներկայացնելով համաշխարհային երաժշտական ժառանգությունը: Նշենք, որ 2017/18 համերգաշրջանի փակումն ազդարարող համերգին որպես մենակատարներ նվագախմբի ու երգչախմբի հետ հանդես եկան Սոֆյա Սայադյանը (սոպրանո), Էռա Հովսեփյանը (սոպրանո), Նաիրա Հովհաննիսյանը (մեցցո-սոպրանո), Ռազմիկ Բաղդասարյանը (տենոր), Արմեն Գրիգորյանը (բաս), Թերեզա Ոսկանյանը (երգեհոն): Աշնանն ինքնատիպ նախագծերով կտրվի 2018/19 համերգաշրջանի մեկնարկը:
Կամերային երաժշտության ազգային կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժին |
«Ցեղասպանվեցինք, որովհետև մեզնից առավել ուրիշին սիրեցինք. այսօր պատմությունը կրկնվում է». Արշակ Սրբազանի ելույթը (տեսանյութ)
114Երեկ, 01:54Մայր Աթոռը հայտարարություն է տարածել
12922.04.2024, 18:06«Հայ ժողովուրդն ամենուր պետք է շարունակի համախմբվել՝ հանուն Ցեղասպանության դատապարտման»․ Կաթողիկոս
16321.04.2024, 22:00«Հայի պատմությունը բնավ զիջումի քաղաքականության պատմություն չի եղել». Արամ Ա
14121.04.2024, 19:54Տիգրան Համասյանի համերգը՝ Խուստուփ լեռան լանջին (լուսանկար, տեսանյութ)
14521.04.2024, 13:18«Արա Գեղեցիկ և Շամիրամ» կտավը մասնակցում է նոր ցուցադրության (լուսանկար)
16921.04.2024, 00:30