Երևան`   +7 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Նիկոլ Փաշինյանը վերացրել է Պաշտպանության նախարարության արտաբյուջեն. «Հրապարակ»

507
Շաբաթ, 21 հուլիսի, 2018 թ., 09:40
Նիկոլ Փաշինյանը վերացրել է Պաշտպանության նախարարության արտաբյուջեն. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը վերացրել է պաշտպանության նախարարության արտաբյուջեն: Օրերս արտաբյուջետային միջոցներից սնվող անձանց, կառույցներին ասել են, որ այլևս այդ գումարները չեն լինելու: Պետք է բավարարվեն միայն պետական բյուջեից հատկացվող գումարներով։ Մի շարք մարդիկ փաստի առաջ են կանգնել՝ ՊՆ-ն արտաբյուջեի գումարներով տարբեր «ծակեր» էր փակում, միջոցառումներ կազմակերպում, արանքում էլ գումար աշխատում, նաեւ որոշակի գումար հատկացնում վետերաններին, ովքեր նույնպես փաստի առաջ են կանգնել:

Ի դեպ, չի բացառվում, որ Փաշինյանը ստուգումներ անցկացնի և պարզի, թե տարիներ ի վեր արտաբյուջեի գումարներն ինչի վրա են ծախսվել: Այդ ժամանակ, մեր աղբյուրների համոզմամբ, շատերը կհայտնվեն դատ ու դատաստանի առաջ»:

Մանրամասները՝ թերթի համարում: