Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Վլադիմիր Գասպարյանին «գոլդազրկել են». «Ժամանակ»

716
Շաբաթ, 21 հուլիսի, 2018 թ., 09:35
Վլադիմիր Գասպարյանին «գոլդազրկել են». «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վարչապետի հրամանով բարձրաստիճան նախկին բոլոր ոստիկաններից հավաքվել են նրանց մեքենաների ոստիկանական «գոլդ» պետհամարանիշերը։ Օրինակ՝ հետ է վերցվել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի 999II 99 պետհամարանիշը։

Լուրը մեզ հետ զրույցում հաստատեց ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ «Այո, այդ պետհամարանիշերի մի մասն արդեն հետ է վերցվել, և գործընթացը շարունակվում է»,- ասաց Օսիպյանը։ Մեր դիտարկմանը, թե ինչ են անելու այդ պետհամարանիշերը, Օսիպյանը պատասխանեց. «Դրանք նորից չեն վաճառվելու»։

Իրականում դրանք վերցվել են, որ նրանք իրենց նոր Հայաստանում էլ արտոնյալ չզգան՝ շրջանցելով օրենքները»:

Մանրամասները՝ թերթի համարում: