Երևան`   +24 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Ձմերուկի 6-րդ փառատոնի բացումն այսօր է

764
Կիրակի, 22 հուլիսի, 2018 թ., 12:15
Ձմերուկի 6-րդ փառատոնի բացումն այսօր է

Ինչպես տեղեկացրել էինք, Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում այսօր՝ հուլիսի 22-ին՝ ժամը 18:00-ին Կարապի լճի հարակից տարածքում կմեկնարկի բազմաթիվ երևանցիների և զբոսաշրջիկների կողմից սիրված և սպասված ձմերուկի 6-րդ փառատոնը:

Արդեն ավանդական դարձած փառատոնի շրջանակում հյուրերի և մասնակիցների համար նախատեսված է հաճելի ու հետաքրքրական ժամանանց: Մեկնարկը կտրվի շքերթ-դիմակահանդեսով, որը կանցկացվի ժամը 18:00-ից մինչև 19:00-ն Կարապի լիճ - Հյուսիսային պողոտա - Կարապի լիճ հետագծով: 19:00-ին տեղի կունենա փառատոնի բացման արարողությունը, որին կհետևեն մրցույթներ, հյուրասիրություն, երաժշտական ծրագիր, ուրախ խաղեր և այլն:

Նշենք, որ մրցույթների հաղթողները կարժանանան հետաքրքիր մրցանակների, հայտնում է քաղաքապետարանը: