Պարզաբանում՝ Սևանի «ծաղկելու» հիմնական պատճառների վերաբերյալ
ՀՀ բնապահպանության նախարարությունը ֆեյսբուքյան էջում պարզաբանում է. Համացանցում լուրեր են շրջանառվում, որոնցում ջրիմուռների բազմացումը Սևանա լճի ճահճացման երևույթ է գնահատվում։ Բնապահպանության նախարարությունը մեկ անգամ ևս հայտնում է, որ Սևան ազգային պարկի համապատասխան մասնագետները, դեռևս հուլիսի սկզբին կանխատեսել էին լճի առափնյա հատվածներում, խորշերում, ինչպես նաև վատ ջրափոխության հատվածներում (ծանծաղուտներում և այլն) ջրի լայնածավալ «ծաղկման» պրոցեսներ, ինչն այդ հատվածներում կարող է հանգեցնել ջրի որակի վատթարացման։ Արդյունքում լճի այդ հատվածներում դիտարկվել են ջրի գույնի փոփոխություն (դեղնականաչավուն, կանաչավուն, կանաչաշագանակագույն), որն արտառոց բնույթ չի կրում և իրենից որևէ վտանգ չի ներկայացնում։ Նշված երևույթը կարող է տևել մինչև 2 շաբաթ, իսկ հաջորդ փուլը կարող է դիտարկվել նաև օգոստոսի 2-րդ կեսին։ Նշված երևույթը բնականոն գործընթաց է ո՛չ լճի էկոհամակարգի, և ո՛չ էլ մարդկանց կյանքի համար վտանգ չի ներկայացնում։ Ավելի վաղ ներկայացրել էինք նաև Բնապահպանության նախարարի տեղակալ Գնել Սանոսյանի մեկնաբանությունը: |
Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի
4918:48«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո լծվել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սննկացման գործընթացին. «Ժողովուրդ»
22809:24Բալթիմորի կամրջի փլուզումն ԱՄՆ-ում 81 մլրդ դոլարի առևտրային ճգնաժամ է առաջացրել (լուսանկար)
759Երեկ, 14:36Crocus City Hall-ը գրավադրված է «Գազպրոմբանկ»-ում
614Երեկ, 13:484 գյուղերի հարող տարածքներում առկա մայրուղային գազատարի վերատեղադրման հարց «Գազպրոմ Արմենիա»-ն չի քննարկել
689Երեկ, 00:06«Արարատի կոնյակի գործարան»-ի արտադրանքի ներմուծումն ու իրացումը Բելառուս արգելվել է
94625.03.2024, 22:06