Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Արարատ»-ն Արթուր Վանեցյանի շուրջ հայտարարություն է տարածել

540
Հինգշաբթի, 19 հուլիսի, 2018 թ., 23:50
«Արարատ»-ն Արթուր Վանեցյանի շուրջ հայտարարություն է տարածել

«Արարատ»-ը ՀՖՖ նախագահի հավանական թեկնածու Արթուր Վանեցյանի շուրջ հայտարարություն է տարածել․

««Արարատ» ՖԱ-ն դեռ օրեր առաջ բարձրաձայնել էր հայկական ֆուտբոլում և մասնավորապես ՀՖՖ-ում փոփոխությունների անհրաժեշտությունը: Ողջունում ենք Արթուր Վանեցյանի պատրաստակամությունը մասնակցելու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին և հայտնում ենք մեր աջակցությունը նրա թեկնածությանը: Սա նոր դարաշրջան է հայկական ֆուտբոլի համար, և մենք պատրաստ ենք օգնել Արթուր Վանեցյանին՝ զարգացնելու մեր ֆուտբոլը, որը ունի հսկայական ներուժ»,- նշված է հայտարարության մեջ։