Երևան`   +19 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

«Բրյուսելյան ձախողում. Նիկոլ Փաշինյանը որոշել է գնալ Պորոշենկոյի հետքերով». Lenta.ru

2194
Հինգշաբթի, 19 հուլիսի, 2018 թ., 19:40
«Բրյուսելյան ձախողում. Նիկոլ Փաշինյանը որոշել է գնալ Պորոշենկոյի հետքերով». Lenta.ru

Lenta.ru կայքը «Բրյուսելյան ձախողում. Նիկոլ Փաշինյանը որոշել է գնալ Պորոշենկոյի հետքերով» վերնագրով հոդված է հրապարակել, որում Հայաստանն Ուկրաինայի «երկվորյակ քույր» է անվանում և ցավ հայտնում, քանի որ բոլորովին վերջերս Երևանը «հավատարիմ» էր Մոսկվային:

«Մինչ վերջերս Երևանը հավատարիմ էր Մոսկվային, ամեն դեպքում, ավելին, քան մյուս կովկասյան անկախ հանրապետությունները: Սակայն այժմ պետք է խորապես մտածենք հետագա երկկողմ հարաբերությունների մասին»,- մտահոգություն է հայտնել ռուսական կայքը:

Lenta.ru-ի կարծիքով՝ ՀՀ նոր իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կրկնում են Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի քայլերը, իսկ վերջինիս հետ բարեկամությունը չստացվեց, գրում է կայքը:

Ըստ կայքի՝ Փաշինյանի գործողություններում առավել մտահոգիչ է դեպի Արևմուտք Հայաստանի արտաքին քաղաքականության շրջադարձը:

Ընդ որում, ինչպես նկատում է ռուսական լրատվամիջոցը, Փաշինյանը ցանկանում է երկիրն ինտեգրել Ռուսաստանի նկատմամբ թշնամական ՆԱՏՕ-ի դաշինքում: Աամ ցուցադրելով իր կապերն այդ դաշինքի հետ՝ փորձում է Մոսկվայից հետագա համագործակցության համար հատուկ պայմաններ կորզել:

«Ստացվում է, որ այժմ Հայաստանում մնացել է մեկը, ով հայտարարում է Ռուսաստանի հետ երկարաժամկետ և սերտ կապերի մասին, և դա Փաշինյանն է, իսկ Ռուսաստանի նկատմամբ ցանկացած ոչ բարեկամական քայլ կարելի է բարդել շրջապատի վրա: Ընդ որում, որպեսզի ոչ բարեկամական քայլեր չլինեն, Ռուսաստանը պետք է պայմանավորվի խաղաղության միակ աղավնու՝ Նիկոլ Փաշինյանի հետ, ով կարող է հանդարտեցնել շրջապատի մոլի արևմտամետներին, իհարկե՝ ոչ անվճար»,- եզրափակում է հոդվածագիրը: