Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Ալաշկերտ»-ն Արթուր Վանեցյանի շուրջ հայտարարություն է տարածել

500
Հինգշաբթի, 19 հուլիսի, 2018 թ., 18:45
«Ալաշկերտ»-ն Արթուր Վանեցյանի շուրջ հայտարարություն է տարածել

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը ՀՖՖ նախագահի հավանական թեկնածու Արթուր Վանեցյանի շուրջ հայտարարություն է տարածել․

«Սույն թվականի սեպտեմբերին կայանալու է ՀՖՖ ժողովը, որում տեղի կունենան Հայաստանի ֆուտբոլային գլխավոր գերատեսչության նախագահի ընտրությունները: Հայտնի է, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը պատրաստ է իր թեկնածությունն առաջադրել այդ ընտրություններում:
«Ալաշկերտ» ՖԱ-ի ղեկավարությունն իր աջակցությունն է հայտնում ԱԱԾ տնօրեն պարոն Ա. Վանեցյանին ՀՖՖ նախագահի ընտրություններում: Հայկական ֆուտբոլի համար այս բարդ և պատասխանատու պահին Արթուր Վանեցյանի՝ իր թեկնածությունն առաջադրելու որոշումը դրվատանքի է արժանի: Եվ նրա ընտրվելու դեպքում «Ալաշկերտ» ՖԱ-ի ղեկավարությունը զորավիգ կլինի նորընտիր նախագահին հայկական ֆուտբոլի առաջընթացին միտված նրա բոլոր նախաձեռնություններում»,- նշված է հայտարարության մեջ։