Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 16 օգոստոսի, 2018 թ.

ՀՖՖ-ն նոր հայտարարություն է տարածել

177
Հինգշաբթի, 19 հուլիսի, 2018 թ., 18:30
ՀՖՖ-ն նոր հայտարարություն է տարածել

ՀՖՖ-ն «Շիրակ»-ի շուրջ նոր հայտարարություն է տարածել․

««Շիրակ» ֆուտբոլային ակումբի ղեկավարների որոշման նոր՝ երեք օրվա մեջ չորրորդ փոփոխությունն արդեն իսկապես և զարմանալիորեն ֆուտբոլ խաղալու օգտին էր: Եւ դա այնքան «ջանասիրաբար» է արվել, որ անգամ հաջողվել է ՀՖՖ փոխարեն արտահերթ Ժողովի օր նշանակել այն դեպքում, երբ անգամ ՀՖՖ-ին հայտնի չէ իր այդ Ժողովի օրը: ՀՖՖ-ն զերծ կմնա որևէ նոր մեկնաբանություններից՝ թողնելով այն ֆուտբոլասերների և հանրության դատողությանը:

Սակայն կրկին կհայտարարենք, որ ՀՖՖ գործադիր կոմիտեի՝ «Շիրակի» բոլոր հնարավոր վերջնաժամկետների խախտումով ներկայացված խնդրանքը բավարարելու որոշումն իրապես պայմանավորված է եղել ֆուտբոլի և ֆուտբոլասերների, այլ ոչ թե «խաղ առնողի» հոգեբանությամբ «Շիրակի» ղեկավարների շահերով»,- նշված է հայտարարության մեջ։