Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Կեղծ լրատվամիջոցները Ռուսաստանի հետ պատերազմ են ուզում». Թրամփ

1620
Հինգշաբթի, 19 հուլիսի, 2018 թ., 16:20
«Կեղծ լրատվամիջոցները Ռուսաստանի հետ պատերազմ են ուզում». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ֆեյք լրատվամիջոցները ցանկանում են առճակատում Ռուսաստանի հետ: Այդ մասին նա գրել է իր Թվիթերյան էջում: «Կեղծ լրատվամիջոցները մեծապես լուրջ առճակատում են ցանկանում Ռուսաստանի հետ, այնպիսի առճակատում, որը կարող է հանգեցնել պատերազմի»:

Ըստ նրա, դա պայմանավորված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունների բարելավմամբ: «Նրանք անխոհեմ են գործում, որովհետև ատում են այն փաստը, որ ես կարող եմ լավ հարաբերություններ ունենալ Պուտինի հետ»,- գրել է Թրամփը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել էր մեղադրել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին ԱՄՆ-ի ընտրություններում Ռուսաստանի միջամտության կապակցությամբ: