«Փյունիկ»-ն Արթուր Վանեցյանի շուրջ հայտարարություն է տարածել
543
Հինգշաբթի, 19 հուլիսի, 2018 թ., 16:00
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը ՀՖՖ նախագահի հավանական թեկնածու Արթուր Վանեցյանի շուրջ հայտարարություն է տարածել․ ««Փյունիկ»-ի ղեկավարությունը մեծ ոգևորությամբ է ընդունել լուրը, ըստ որի Հայաստանի Ազգային Անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը պատրաստ է մասնակցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին։ Մենք հասկանում ենք այս որոշման ողջ բարդությունը և պատասխանատվությունը՝ հատկապես հիմա, երբ ԱԱԾ-ի և Արթուր Վանեցյանի առջև դրված են մեծամասշտաբ այլ առաջադրանքներ։ Մենք լիովին պաշտպանում ենք Արթուր Վանեցյանի թեկնածությունը՝ ՀՖՖ նախագահի պաշտոնում։ Նրա ընտրվելու դեպքում, մեր անունից պատրաստ ենք ամեն ինչ անել հանուն մանկապատանեկան, ինչպես նաև պրոֆեսիոնալ ֆուտբոլի հայաստանյան առաջընթացի»,- նշված է հայտարարության մեջ։ |
«Հենո՛ ջան, երկիր ենք կորցնում, բայց դու լուռ ես»․ Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
12015:18«Արմեն Մելիքբեկյանը լափում է բյուջեի փողերը»․ Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
14714:24«Հայաստանում ակումբային ֆուտբոլը հարկվում է «Սիթի»-ներին համահավասար»․ Թաթուլ Հակոբյան
469Երեկ, 15:18Մեր հավաքականը պարտություն կրեց
675Երեկ, 01:18Վրաստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Եվրո-2024-ի ուղեգիր (լուսանկար, տեսանյութ)
1034Երեկ, 00:18Առաջին խաղակեսից հետո հաշիվը 1:1 է
639Երեկ, 00:00