Երևան`   +15 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Նիկոլայ Բաղդասարյանը՝ ռուսական ռազմաբազայի կազմում ընդգրկվող անձանց կողմից ՀՀ տարածքում հանցագործություն կատարելու մասին

460
Հինգշաբթի, 19 հուլիսի, 2018 թ., 22:05
Նիկոլայ Բաղդասարյանը՝ ռուսական ռազմաբազայի կազմում ընդգրկվող անձանց կողմից ՀՀ տարածքում հանցագործություն կատարելու մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Նիկոլայ Բաղդասարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի և այդ բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի մասին համաձայնագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ ռուսաստանյան ռազմական բազայի կազմում ընդգրկվող անձանց կողմից ՀՀ տարածքում հանցագործություն կատարելու գործերը ենթակա են ՀՀ իրավասու մարմինների քննությանը՝ ՀՀ օրենսդրության կիրառմամբ:

Նույն համաձայնագրի 5-րդ հոդվածի, այդ բացառություններն են, եթե՝
ա) հանցագործությունը կատարվել է ռուսական ռազմաբազայի տեղակայման կետերում,
բ) հանցագործությունն ուղղված է Ռուսաստանի Դաշնության կամ ռուսական ռազմաբազայի անձնակազմի ներկայացուցիչների կամ վերջիններիս ընտանիքի անդամների դեմ,
գ) կատարվել է զինվորական հանցագործություն»: