Երևան`   +22 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Եթե ՀՀ-ում համաճարակ սկսվի, ողջ պատասխանատվությունը կրելու է «Սանիթեք»-ը». Աշոտ Սարգսյան

344
Հինգշաբթի, 19 հուլիսի, 2018 թ., 15:10
«Եթե ՀՀ-ում համաճարակ սկսվի, ողջ պատասխանատվությունը կրելու է «Սանիթեք»-ը». Աշոտ Սարգսյան

ՀՀ ԱՆ աշխատակազմի ՊԱԳ-ի վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ Աշոտ Սարգսյանը Ֆեյսբուքում գրել է.

«Երևանը՝ այսօր: Եթե Հայաստանում սկսվի համաճարակ, ողջ պատասխանատվությունը կրելու է «Սանիթեք» ընկերությունը: Երբ արևի տակ 40-45 աստիճան է, աղբը նեխում է, կենդանիներն էլ տարածում են: Աղբամանների մեծ մասը բնակելի շենքերի մոտ են, բակերում երեխաներ են խաղում: Սթափվեք ու կարգի բերեք այս ամենը, քանի ինֆեկցիոն հիվանդությունները գլուխ չեն բարձրացրել»: